Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները

976bccac-7c58-4cd5-b64a-4b597174d8f8-1762800283174-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային Սպիտակ տանը սկսել են բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Երկու առաջնորդների հանդիպումն անցկացվում է փակ դռների ետևում։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կամ հայտարարություն չի սպասվում։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր՝ այցի ընթացքում ալ-Շարաան մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։