Վաղարշակ Քեյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն

579972416-1321824396623695-287699057810475899-n-1762700956139-770x_

Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությանը 54 կգ քաշային բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը 5։0 հաշվով հաղթել է ռուս Արսենիյ Ժիլցովին: