Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի հետ

577855056-1270572585112122-8385438872688086731-n-1762699080847-770x_

Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO)  Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ դարավոր  համագործակցության արդյունքում ձևավորված սերտ համագործակցությունը։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, երկու երկրների մշակութային հարուստ ժառանգության և զբոսաշրջային մեծ ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը,  զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող մի շարք թեմաներ։