Կոտայքի մարզում բախվել են «Audi»-ն և «Toyota»-ն. կա 1 տուժшծ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հաղորդում է shamshyan.com-ը։
Ժամը 17։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են «Audi» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փասատով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
