Սլովակիայի վարչապետը դեմ է արտահայտվել Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը

3d98901b-0380-4563-95e3-78c0e60f0a00-1762610944756-770x_

Սլովակիան դեմ կարտահայտվի և չի աջակցի Եվրամիությունում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար, այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Նա հայտարարել է, որ չի աջակցի Եվրոպական միությունում արգելափակված 140 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների օգտագործմանը Ուկրաինայի վերականգնման կամ օգնության համար, նշել է աղբյուրը։