Էրդողանը հույս է հայտնել, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում կառուցողական քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կառուցողական քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի:
Նա, մասնավորապես, նշել է. «Հուսով եմ, որ «այս փառահեղ հաղթանակից հետո» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կառուցողական քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի»։
Էրդողանի խոսքով՝ խաղաղ միջավայրը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր բարեկեցությանը և կբարձրացնի համաշխարհային քաղաքականության մեջ Կովկասի ռազմավարական նշանակությունը։
Թուրքիայի նապագահը նաև ասել էր բանակցությունները պետք է շարունակվեն՝ հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։
