Ինչու են չրերը կարող վտանգավոր լինել․ խորհուրդ բժշկից

image_750x_1xRyJFGHSyJKx

Արդյունաբերականորեն մշակված չրերը կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ ծծմբի երկօքսիդի առկայության պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Կրասնոգորսկի հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Ելենա Պեխոտինան։

«Արդյունաբերականորեն մշակված չոր մրգերը կարող են պարունակել ծծմբի երկօքսիդ՝ պահպանիչ, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնել ալերգիկ ռեակցիաներ», – զգուշացրել է Պեխոտինան։

Բժիշկը նշել է, որ բարձր կալորիականության և բնական շաքարի պարունակության պատճառով չրերը խորհուրդ չեն տրվում շաքարախտով, ճարպակալմամբ կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց, և որ անվտանգ չափաբաժինը օրական 30-40 գրամ է։

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ չրերը մանրաթելի, կալիումի, մագնեզիումի, երկաթի և հակաօքսիդանտների կենտրոնացված աղբյուր են։

«Դրանք օգտակար են չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում, հատկապես անեմիա, սրտանոթային հիվանդություններ և ֆիզիկական ակտիվության բարձրացում ունեցողների համար», – նշել է Պեխոտինան։