Ջեյհուն Բայրամովը Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացն ու հեռանկարները

fb4b30d0-b835-4bfc-ac9a-d3b723fb3663-1762363237621-770x_

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնային։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: