Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի պաշտոնյան ընդգծել են վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները

576767930-1242050874625004-2678970307006085882-n-1762336845145-770x_

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: