Միջnւկային փորձարկումների նախապատրաստման նպատակահարմարությունը կվերլուծվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ԱՄՆ մտադրությունները հասկանալու համար․ Պեսկով

cca85804-d2fc-4052-b3a2-9282177bf1a5-1762357319279-770x_

Պուտինը միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների կոնկրետ ժամկետ չի նշել, հայտարարել է Պեսկովը։

«Միջուկային փորձարկումների նախապատրաստման նպատակահարմարությունը կվերլուծվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ԱՄՆ մտադրությունները հասկանալու համար», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին։