Թրամփը կրճատել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը

screenshot-2025-10-30-113907-1761809956430-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կիսով չափ կրճատել է չինական ապրանքների մաքսատուրքերը՝ 20%-ից մինչև 10%՝ ի պատասխան Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի՝ ֆենտանիլի՝ սինթետիկ օփիոիդի վերաբերյալ դիրքորոշման։

«Մենք համաձայնեցինք, որ նա կաշխատի հոսքը կասեցնելու համար… Նրա հայտարարություններից հետո ես մաքսատուրքերը նվազեցրի 10%-ով։ Հիմա այն 10% է 20%-ի փոխարեն», – ասել է Թրամփը Վաշինգտոն մեկնելու ճանապարհին Air Force One ինքնաթիռում։

Արդյունքում, նրա խոսքով, Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կկազմեն 47%՝ 57%-ի փոխարեն։