Չինաստանի և ԱՄՆ-ի միջև անհամաձայնությունները նորմալ են. Սի Ծինփին
ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների հանդիպումից հետո Սի Ծինփինը հայտարարել է, որ չինացի և ամերիկացի բանակցողները համաձայնության են եկել հիմնական հարցերի շուրջ և խրախուսական առաջընթաց են գրանցել: Նա նաև նշել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև անհամաձայնությունները նորմալ են:
«Չինաստանի զարգացումը չի հակասում «Ամերիկան կրկին լավը դարձնենք» տեսլականին», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։
Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումը որակել է հիանալի և ընկերական և նշել, որ Չինաստան կայցելի 2026 թվականի ապրիլին, իսկ Սի Ծինփինի այցն ԱՄՆ կկայանա դրանից հետո։
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կորեայում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Չինաստանի առաջնորդի հանդիպումը: Նրանց վերջին հանդիպումը եղել է 2019թ.:
