Սլովակիան հրաժարվում է ֆինանսավորել Ուկրաինայի ռшզմшկшն ծախսերը. Ֆիցո

l-0x0wh-1854x1080z-04241-1761762859949-770x_

Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի ռազմական ծախսերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Սլովակիան ոչ մի ցենտով չի մասնակցի Ուկրաինայի ռազմական ծախսերի ֆինանսավորմանը։ Ինչպես ես ավելի վաղ հայտարարել էի, մենք ոչինչ չենք պատրաստվում ոչ մեկին տալ։ Ես Ուկրաինային ֆինանսական աջակցություն երաշխավորող ոչինչ չեմ ստորագրի, եթե խոսքը առաջիկա տարիների ռազմական ծախսերի մասին է։ Այս հարցով ես Սլովակիայի խորհրդարանի արտահերթ նիստ կնախաձեռնեմ»,- նշել է Ֆիցոն։

Սլովակիան Ուկրաինային հումանիտար օգնություն է տրամադրում և տարածքների ականազերծման աշխատանքների համար սարքավորումներ։

You may have missed