Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին. Պեսկով
Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, ըստ РИА Новости-ի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վենեսուելան ինքնիշխան պետություն է։ Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային իրավունքի ոգուն և տառին»,- պատասխանել է Պեսկովը, երբ լրագրողները հարցրել են լատինաամերիկյան երկրում ԱՄՆ ռազմական գործողության դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվա-Վաշինգտոն շփումների օրակարգում չի եղել։
