Արտահերթ ընտրությունների չենք գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի. ՔՊ նախընտրական շտաբի պետ

564607557-1239413614889368-795274933105555009-n-1761728305234-770x_

Արտահերթ ընտրությունների չենք գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը:

«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,-ասել  է նա: