Հնդկաստանի վարչապետը բաց է թողել ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը՝ Թրամփի հետ հանդիպումից խուսափելու համար. Bloomberg

2025-08-27t035930z-244299106-rc2wtcaaiurv-rtrmadp-3-usa-trump-tariffs-india-1761655251014-770x_

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բաց է թողել Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը՝ Թրամփի հետ հանդիպումից և Պակիստանի վերաբերյալ հնարավոր քննարկումից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մոդիի թիմը որևէ օգուտ չի տեսնում Թրամփի հետ Մալայզիայում հնարավոր երկկողմ հանդիպումից, հայտնում են հրատարակությանը աղբյուրները։ Ավելին, Մոդիի և Թրամփի միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցը չի արդարացրել Հնդկաստանի սպասումները։