2026-ին կանխատեսում ենք 4 տոննա ոսկի արդյունահանել. ֆինանսների նախարար

24284219-0-3-1600-903-1920x0-80-0-0-22c96a92a61da01cb550b04482096e82-1761567346482-770x_

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ: Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին։ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար»,- նշել է նա: