Լավրովը և ԿԺԴՀ արտգործնախարարը բանակցություններ են սկսել Մոսկվայում

screenshot-2025-10-27-125643-1761555438504-770x_

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոե Սոն Հույը Մոսկվայում բանակցություններ են սկսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Չոե Սոն Հույը հոկտեմբերի 26-28-ը աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ և միջազգային քաղաքականության լայն շրջանակի հարցեր։