Մոտ ժամանակներս երկխոսություն տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի անդամների և ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների միջև․ Դմիտրիև

default-2-1761493847868-770x_

Մոտ ժամանակներս երկխոսություն տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի անդամների և ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների միջև, հայտնել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Մենք շփվում ենք ամերիկյան այն շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությանը։ Մենք հանդիպում անցկացրինք կոնգրեսական Աննա Լունայի հետ։ Նա հանդես եկավ Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին՝ Քենեդիի վերաբերյալ ֆայլերը տրամադրելու համար։ Դա շատ դրական արձագանք առաջացրեց ամերիկյան հասարակության մեջ», – հայտարարել է Դմիտրիևը։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է MAХ սոցիալական ցանցի նրա էջում։

Ըստ Դմիտրիևի, Լունան «նաև հաստատել է ԱՄՆ կոնգրեսականների և Դումայի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ցանկությունը, որը տեղի կունենա մոտ ժամանակներս և կարևոր երկխոսություն է մեր երկրների խորհրդարանների միջև»։