Բժիշկը զգուշացրել է վիտամին D-ի անվերահսկելի ընդունման վտանգների մասին

image_750x_7G0C4IJbIei44

Բժիշկ Ալեքսանդրա Ֆիլեւան զգուշացրել է վիտամին D-ի անվերահսկելի ընդունման վտանգների մասին։

 

«Չնայած վիտամին D-ն համարվում է համեմատաբար անվտանգ, ինքնուրույն և առանց հսկողության բարձր դեղաչափեր ընդունելը կարող է վտանգավոր լինել», – ասել է նա «ՌԻԱՄՕ»-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ չափից մեծ դոզայի ախտանիշներից են սրտխառնոցը, ախորժակի կորուստը, թուլությունը, հոգնածությունը և ծարավի ուժեղացումը։

Բժիշկը նաև նշել է, որ արյան մեջ կալցիումի մակարդակը կարող է բարձրանալ։