Ռուսական ռազմական ինքնաթիռներն խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լիտվայի նախագահ

30d800519d3f9e84c24625cd98cc4019-1761283879132-770x_

Ռուսական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային տարածքը, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր X հարթակում։

«Սա միջազգային իրավունքի և Լիտվայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։ Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական օդային պաշտպանության պատրաստվածության ամրապնդման կարևորությունը։ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը կկանչի Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ բողոքելու այս անզգույշ և վտանգավոր վարքագծի դեմ», – ասել է Լիտվայի նախագահը։