Պուտինի և Թրամփի Բուդապեշտում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հաստատման․ Օրբան

849848020-0-160-3072-1888-1920x0-80-0-0-401092c8d71c4601f5e248f2fe9f32ff-1760778896538-770x_

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Հունգարիան այն երկիրն է Եվրոպայում, որտեղ լուրջ շանսեր կան, որ ռուս-ամերիկյան բանակցություններն ի վերջո կհանգեցնեն խաղաղության»,-հայտնել է Օրբանը։

Նա նշել է, որ «Բրյուսելն իրեն մեկուսացրել է» խաղաղ գործընթացից, սակայն Հունգարիան պատրաստ է շարունակել խաղաղարար ջանքերը: «Մենք տարիներ շարունակ հետեւողականորեն եւ համառորեն պաշտպանել ենք խաղաղության գործընթացը։ Համագործակցություն առճակատման փոխարեն, փոխադարձ հարգանք՝ խարանի փոխարեն: Դա խաղաղության ճանապարհն է»,-հայտարարել Է Օրբանը։

You may have missed