Դատարանը մերժեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը

a9a3a019-bfbc-4b07-b7d4-1b3822dda705-1760645277876-770x_

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը:

Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում, 10-ից ավելի հոգևորականներ և աշխատակիցներ բերման էին ենթարկվել, կան ձերբակալվածներ։