Հայտարարագիրը կլրացնի ՊԵԿ-ը, կստուգի՝ քաղաքացին
Հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը կհանվի, եթե ՊԵԿ-ի` իր ունեցած տվյալներով լրացված (ինքնաշխատ) հայտարարագրի հետ քաղաքացին համաձայն է, ավելացնելու կամ փոխելու բան չունի։
«Նախատեսվում է հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից, որը ստուգելու համար հայտարարատուները որոշ ժամանակ կունենան։ Ճշտումների կարիք չլինելու դեպքում հայտարարագիրը կհամարվի լրացված»,–կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Բայց եթե քաղաքացին առողջապահական կամ կրթական վճարի վերադարձի ակնկալիք ունի, նա ինքնուրույն պետք է գրանցվի ՊԵԿ համակարգում։
