Տասնյակ լրագրողներ միաժամանակ լքել են Պենտագոնը Հեգսեթի նոր կանոնների պատճառով

screenshot-2025-10-16-123017-1760604720895-770x_

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը լուսաբանող ամերիկացի լրագրողները լքել են Պենտագոնը, երբ նրանց հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել՝ մուտքի ավելի խիստ կանոնները չպահպանելու համար։

Մոտ 40-50 լրագրող միաժամանակ լքել են շենքը՝ հանձնելով իրենց անցագրերը և վերցնելով անձնական իրերը իրենց աշխատատեղերից։

«Ամերիկայի ձայն»-ի նախկին լրագրող Օստապ Յարիշը պարզաբանել է, որ Պենտագոնի նոր կանոնակարգերը արգելում են լրագրողներին իրենց աղբյուրներից ստանալ ցանկացած՝ նույնիսկ ոչ գաղտնի տեղեկատվություն առանց նախարարության պաշտոնական հաստատման, սահմանափակում են շենքի ներսում տեղաշարժը ընդամենը մի քանի միջանցքներով, պահանջում են, որ նրանք միշտ կրեն վառ կարմիր կրծքանշաններ՝ սովորական կրծքանշաններից բացի:

You may have missed