Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը

8745fc86-ddb4-481d-84af-d2c3f2e11ad3-1760555200050-770x_

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։