«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը

screenshot-3-1760524245574-770x_

«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը: Այս մասինս հաղորդում Caliber.Az-ը։

«Քարտեզը հիմնված է բարձրորակ արբանյակային պատկերների վրա», – ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։

Նրա խոսքով՝ քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքների համապատասխան հատվածները, նշված են բնակավայրերը, ճանապարհները, գետերը և լեռները։

Քարտեզի վրա պատկերված են նաև Արազի միջանցքը և դրան հարակից Իրանի տարածքը։

Նշվում է, որ քարտեզը հասանելի է ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով։