Անահիտ Ավանեսյանը նշել է առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլի մասնակիցներին ներկայացվելիք պայմանները

505906729-1020681416818780-8650579536285029116-n-1760342825587-770x-1760467789668-770x_

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև հայտնել է համակարգի ներդրման այդ փուլին մասնակցության անհրաժեշտ պայմանները, որոնք են.

1. ՀՀ քաղաքացիություն

2. ⁠183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)

65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից

ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե ոչ

բ/ ⁠Աշխատում են և ունեն եկամուտ, թե ոչ

գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե ոչ

դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե ոչ։