Միայն ՌԴ սառեցված ակտիվները թույլ կտան կայուն ֆինանսավորել Ուկրաինային․ ԵՄ

screenshot-2025-10-13-232544-1760383553456-770x_

Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության արգելափակված ակտիվների օգտագործումը Ուկրաինայի կայուն ֆինանսավորման միակ գործիքն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին   հայտնել է Bloomberg-ը:

«ԵՄ-ում ավելի են համոզվում, որ ՌԴ ԿԲ-ի 200 մլրդ եվրոյի (232 մլրդ դոլար) սառեցված ակտիվների օգտագործումը Ուկրաինայի կայուն ֆինանսական աջակցության ապահովման միակ կենսունակ տարբերակն է, քանի որ ֆինանսավորման մյուս բոլոր աղբյուրները սպառվում են»,- գրել է գործակալությունը: