Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ․ Փաշինյանը՝ Թրամփին (տեսանյութ)

53bfa48e-73d7-4e33-b85c-b6239757b645-1760381327176-770x_

Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան Ձեզ, այս մասին Շարմ էլ Շեյխում ելույթից հետո Թրամփին մոտեցել և ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի և Թրամփի կարճ զրույցի տեսանյութում լսվում է՝ ինչպես է Փաշինյանը հիշեցնում, թե ինքը ով է։

Ավելի վաղ Խաղաղության գագաթնաժողովից առաջ Փաշինյանն ու Թրամփը ձեռքսեղմում և կարճ զրույց էին ունեցել, իսկ գագաթնաժողվի ժամանակ Թրամփը դիմել էր Փաշինյանին և Ալիևին՝ հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք։ Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են», – նշել էր Թրամփը։