44-օրյայից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ․ Տիգրան Աբրահամյան

336976200_960296025329771_4339244789336368982_n.thumb

44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:

Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխեր` չարեց:

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:

Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»,-գրել է Աբրահամյանը։