Ի՞նչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի դեպքի մասին

mixcollage-08-oct-2025-04-44-pm-9868-1759927496127-770x_

Այն, որ առնվազն բացահայտում տեղի ունեցավ, տեղի է ունենում քննություն և ես հույս ունեմ, որ քննության արդյունքներով ոչ մի հարց բաց չի մնա և համոզված եմ՝ առավելագույնն է արվում դրա համար, բայց այնուամենայնիվ մենք պետք է վերադառնանք՝ ի՞նչն այն չենք արել, որտե՞ղ է բացթողումը: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին: Նա այս մասին նշել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին:

«Ի՞նչը պետք է այլ կեպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար, որովհետև, ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը շատ լուրջ խնդիր է, առավել ևս բռնությամբ կատարված հանցագործությունները: Ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ իր վրա են կրակել: Եթե առաջին տպավորությունն այդպիսին չէ, գոնե երկրորդ, երրորդ, չորրորդն այդպիսին է»,-հավելել է Փաշինյանը: