Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ի ընտրական ցուցակը կգլխավորի Արգիշտի Մեխակյանը

photo-2025-07-15-17-47-59-1080x675-1759863914495-770x_

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչությունը հաստատել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ավելի վաղ, ՔՊ–ից հայտնել էին, որ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։