Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել. Թուրքիայի ԱԳ նախարար

26krgWQZQXcr6h1cYMTLqq93inQBcz02H0xP5ekY

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Ֆիդանն անդրադարձել է սույն թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայանգրին, գրում է ermenihaber.am-ը:

Ֆիդանը նշել է, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել: Շեշտել է, որ իրենք ողջունում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը։

Նաև նշել է, որ տարածաշրջանում նոր տրանսպորտային կապուղիների և հաղորդակցական ուղիների բացման հարցում ձեռք բերված թափը կնպաստի պատմական «Մետաքսի ճանապարհի» վերակենդանացմանը։