«Իմ կյանքը միշտ կենտրոնում»․ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքն արդեն հասանելի է (տեսանյութ)

2025-10-07-22-56-13-1759863510735-770x_

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է ինքնակենսագրական գիրք, որն արդեն հասանելի է միջազգային գրախանութներում և առցանց հարթակներում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ կիսվելով տեսանյութով, որում ամփոփված են նրա կյանքի ամենակարևոր դրվագները։

«Հենրիխ Մխիթարյանը պատմում է իր կյանքի ճանապարհի մասին՝ հայկական արմատներից մինչև Եվրոպայի մեծագույն բեմեր: Սա պատմություն է հոր երազանքից մինչև սեփական ժառանգության կերտումը, որը հիմնված է տաղանդի, կարգապահության և հավատքի վրա:

Այս գիրքը խոսում է ոչ միայն ֆուտբոլի, այլև կյանքի մասին՝ ընդգծելով այն արժեքները, որոնք երբեք չպետք է կորցնել: Քանի որ, ի վերջո, ամենակարևորը լավ մարդ մնալն է:

Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում» («La mia vita sempre al centro») գիրքը հասանելի է գրախանութներում և առցանց հարթակներում»,- գրված է հրապարակման մեջ։