Դոնալդ Թրամփը չի շնորհավորել Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը

photo-2025-10-07-19-00-38-800x450-1759856445409-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինը չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ այսօր։

Նշենք՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը դարձավ 73 տարեկան։

Ուշակովի խոսքով՝ ՌԴ ղեկավարը սկսել է շնորհավորանքներ ընդունել արտասահմանցի գործընկերներից ժամը 14:00-ից (չնայած ոմանք ավելի վաղ են զանգահարել, իսկ օրինակ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դեռ երեկ էր շնորհավորել):