Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել

57658-1759841478523-770x_

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։