Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է. Ուզբեկստանի նախագահ

screenshot-12-1759834648714-770x_

Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է: Այս մասին թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Նա ընդգծել է, որ հռչակագիրը բացում է համագործակցության հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և տրանսպորտը։