Խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ․ Բայրամով

photo-2025-10-07-09-46-57-1759817005535-770x_

Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը

«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,- նշել է նա։