Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները. կազմվել է արձանագրություն. ՆԳՆ

screenshot-5-1759822572138-770x_

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնեցին ՆԳՆ-ից:

Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ժամանակ է տրվել՝ մյուս խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները փորձել են առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման մեքենան։