TRIPP երթուղին կարևոր քայլ է մեր տարածաշրջանում հաղորդակցությունների դիվերսիֆիկացման գործում. Ջեյհուն Բայրամով

1747918433721-hh-voreve-irani-zangezvouri-1759821272332-770x_

«Մեր համագործակցությունն ավելի իմաստալից և կայուն դարձնելու համար մենք պետք է ամրապնդենք մեր տնտեսական ներուժը և զարգացնենք փոխադարձ ներդրումներն ու առևտուրը մեր կազմակերպության անդամների միջև», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գաբալայում կայացող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

«Վաշինգտոնում հայտարարված TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը Զանգեզուրի միջանցքով, կարևոր քայլ է կապերի դիվերսիֆիկացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ», – նշել է Բայրամովը: