ԵՄ-ն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում․ Կախա Կալաձե

big-1428492502-4370367-1759780748894-770x_

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրամիությունն իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ երկրի որոշումները կայացնում է վրացի ժողովուրդը, ոչ թե արտաքին ուժերը։

«Մեկ բան պետք է հասկանաք՝ այս երկրի տերը սովորական քաղաքացիներն են, որոնց տեսնում եք այստեղ, երկրի բնակչությունը, և ոչ թե ինչ-որ կալասներ, մալասներ կամ դրսից ինչ-որ մեկը»,- Կալաձեն այսպես է արձագանքել Կայա Կալասի և Մարտա Կոսի հայտարարությանը։

Կալաձեի խոսքով, Վրաստանը կառավարում է միայն և միայն վրացի ժողովուրդը։ Նա ընդգծել է, որ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի իշխանության մեջ, և ինչպես պետք է ներկայացված լինի ընդդիմությունը։