Մեր աջակցությունն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը եղել է գիտակցված քայլ. «Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից. Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից
Իշխանության թևերից մեկի վերահսկողության տակ գտնվող կայքի հրապարակած նյութը ոչ միայն զրպարտչական ու անպարկեշտ է, այլև վկայում է իշխանության նյարդային վիճակի մասին։
Նման արձագանքը մեկ բան է ապացուցում՝ թե՛ ես, թե՛ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ճիշտ քաղաքական որոշում ենք կայացրել։
«Դեմոկրատական այլընտրանքը» պատրաստ է շարունակել իր հետևողական ուղին՝ նպաստելով առողջ քաղաքական դաշտի ձևավորմանը։
Այն գործընթացը, որն այսօր սկսվել է՝ անշրջելի է։
Հայաստանի քաղաքական իրականությունը փոխվելու է՝ ժողովրդի պահանջով և հանուն պետության շահի։
