Եվրախորհրդարանը կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու առաջարկները

2025-10-03-19-29-20-1759505611257-770x_

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու երկու առաջարկը. քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:

«Արմենպրես»-փոխանցմամբ` այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Դելֆին Կոլարը։

«Այդ առաջարկները կներկայացվեն երկուշաբթի օրը, որին կհաջորդի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթը, այնուհետև՝ քաղաքական խմբերի ներկայացուցիչների ելույթները։ Հինգշաբթի օրը տեղի կունենան երկու առանձին քվեարկությունները», – ասել է նա։