Միրզոյանը Ղազախստանի նախկին գործընկերջը հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամություն

photo-2025-10-03-16-44-57-1759495723285-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:

Նախարար Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամությունը։