Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի +30°-ի

6dcac56f72fe6156283b0b59bb6b36df-1759496576828-770x_

Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհասնի +30°C-ի, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: