Միրզոյանը Ղազախստանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ մտքեր է փոխանակել գործընկերության օրակարգային հարցերի շուրջ

557849165-1208548017969360-3296688928062454749-n-1759496965499-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը: