Մենք կփակենք Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները. Ռուբիո

l-0x32wh-786x458z-1-1759345912433-770x_

«Միացյալ Նահանգները պատասխան պատժամիջոցներ է սահմանում իրանական ռեժիմի դեմ»,- սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նոր պատժամիջոցները և արտահանման վերահսկողությունը կուղղվեն Իրանի միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերին առնչվող 44 կազմակերպությունների դեմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ մենք կփակենք Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները»,- նշել է նա։