Մաշտոցի պողոտա և Խորենացի փողոցի խաչմերուկում բшխվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրшվոր

2025-10-01-19-43-28-1759333424073-770x_

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

You may have missed