Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

eghanak-vagh-ashun-k-exp-69-1-1758875086435-770x_

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճան։

Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։